Անձնական անվտանգություն
Պահպանություն
Մինչ օբյեկտի պահպանության պարտականության ստանձնելը, մեր մասնագետները անցկացնում են նրա համալիր հետազոտություն, որպեսզի որոշեն պահպանության ամենաարդյունավետ տարբերակը, առավել էֆեկտիվ անվտանգության համակարգը:
- Օբյեկտների և սեփականության տարբեր ձևերի պահպանություն
- Օբյեկտների անվտանգության և պահպանության հարցերով խորհրդատվություն
- Բեռների ուղեկցում
- Պահպանության տեխնիկական միջոցներ
Հսկման և հակահրդեհային ահազանգման համակարգ
Հսկման ահազանգման համակարգը նախատեսված է պահպանվող շինություն կամ տարածքի պահպանության համար և արձագանքում է ամեն տեսակի արտաքին միջամտության և չլիազորված ներթափանցման ժամանակ:
Ղեկավարման վահանակի միջոցով պահպանություն – տեխնիկական պահպանության նշված տեսակի համակարգը ապահովում է առավել աստիճանի անվտանգություն ձեր արժեքների համար:
Հակահրդեհային ահազանգման համակարգ – իրականացնում ենք համալիր աշխատանքներ շինությունների և տարբեր տեսակի կառույցների հակահրդեհային համակարգի ներդրման համար, ինչպես նաև համակարգի նախագծում և մոնտաժ:
Հեռուստահսկում
Անկասկած, բոլոր տեսակի անվտանգության համակարգերի մեջ, հեռուստահսկումը հանդիսանում է ամենատեսանելին և տեղեկատվականը:
Վերջին տարիներին հեռուստահսկումը դարձել է տարբեր օբյեկտների անվտանգության համակարգի անբաժան մաս, լինի դա բնակարան, գրասենյակ կամ մեծ առևտրի կենտրոն:
Հեռուստահսկման համակարգի տեխնիկական միջոցները թույլ են տալիս ապահովել շուրջօրյա տեսագրվող տեղեկատվության ամբողջ հոսքը կամ միայն տագնապալի իրավիճակների տեսագրումը:
Հեռուստահսկման ժամանակակից համակարգերը հնարավորություն են տալիս հետևել ոչ միայն անմիջապես պահպանվող շինության տարածքից, այլև գտնվելով շինությունից բավականին հեռավորության վրա: Հաղորդումը իրականացվում է իրական ժամանակի մեջ համացանցի միջոցով:
Մուտք/ելքի հսկման և ղեկավարման համակարգ
Ամենուրեք, որտեղ անհրաժեշտ է հսկում (անցագրային կետեր, դռներ) տեղադրվում է ղեկավարվող շահագործող համակարգերով էլեկտրամեխանիկական տուրնիկետներ, էլեկտրական փականներ, դարպասներ, ուղեփակոցներ, մոտավորության քարտերի հաշվիչներ և հսկիչներ:
Անձնական անվտանգություն
Մեր ընկերությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում անձնական անվտանգության ապահովմանը: Բոլոր աշխատակիցները, ովքեր թույլատրված են անձնական անվտանգության իրականացմանը, բացի հրազենի և հատուկ միջոցների օգտագործման դասընթացներից, անցնում են նաև հոգեբանական, էթիկ և ավտոմեքենա վարելու վերապատրաստման կուրսեր: Հաճախորդի կյանքին վտանգ սպառնալու դեպքում օպերատիվ կարգով դեպքի վայր են ներգրավվում լրացուցիչ ուժեր: