sayga
arm ru uk
General
Service
Information
Awards
Gallery
Contact
Price
news General

 


Անվտանգության տեխնիկական համակարգեր

Անվտանգության ապահովումը պահնորդական ընկերության աշխատակիցների կողմից պահանջում է բարձր մասնագիտացում: Բայց նույնիսկ լավագույն մասնագետները չէին կարող արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքըsayga առանց տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումների: Անվտանգության ժամանակակից տեխնիկական համակարգերում օգտագործվում է մի շարք էլեկտրոնային միջոցներ, ներառած բարձր տեխնոլոգիաների վերջին ձեռբերումները: Առաջին հերթին դա ահազանգման, հեռուստահսկման և մուտքի/ելքի հսկման համակարգերն են:

Ահազանգման համակարգը կարող է ավտոմատ տեղեկացնել պահպանության ծառայությանը ինչպես չլիազորված ներթափանցման օբյեկտի տարածք այնպես էլ շինության առանձին հատված կամ այլ վտանգների մասին: Առանձին տեղ է զբաղեցնում հակահրդեհային ահազանգման համակարգը: Հրդեհը իրականում գույքի փչացման և կորստի ամենատարածված պատճառներից մեկն է: Հրդեհը կարող է հասցնել մեծ վնաս և դրանից խուսափելու լավագույն միջոցը` կանխարգելման աշխատանքներն են և շուրջօրյա հսկողությունը: ՄՊՁ-ի կողմից տեղադրվող պահպանա-հրդեհային ահազանգման համակարգի հրդեհային և պահպանական համակարգերը մեծամասամբ հանդիսանում են անկախ ենթահամակարգեր, օգտագործվող ընդհանուր ծրագրա-տեխնիկական միջոցներ միայն տվյալների փոխանակման վերջնական փուլում և արտաքին համակարգի ղեկավարման մասով: Այդպիսով բարձրանում է ընդհանուր համակարգի հուսալիությունը, կայունությունը տարբեր արտաքին բացասական գործոնների ազդեցությունից: Հիմնական գործող մաս միասնական ենթահամակարգերի համար հանդիսանում են բազմաթիվ տվիչ-ազդանշանիչները, ֆիքսող այս կամ այն կրիտիկական փոփոխությունները հսկվող տարածքում: Եթե այդ փոփոխությունները գերազանցում են որոշակի արժեքային շեմ, կենտրոնական տերմինալի վրա ձևավորվում է ազդանշան, համապատասխան որի ձեռնարկվում են մի շարք գործողություններ:
Պահպանա-հրդեհային ահազանգման համակարգի հրդեհային մասը, բացի  տեղեկացնելուց օպերատորին միջադեպի մասին, կարող է տալ ավտոմատ հրահանգներ հակահրդեհային համակարգի միացման, ծխահեռացման, տվյալ տարածքի յուրահատկությանը համապատասխանող այլ ինժեներա-տեխնիկական համակարգերին: Պահպանա-հրդեհային ահազանգման համակարգի պահպանական մասը, արտաքին միջամտության ազդանշանի ստացման ժամանակ, ֆիքսում է ժամանակը և անօրինական միջամտության կոնկրետ տեղը, նաև կարող է ծրագրավորված լինի ավտոմատ հրահանգների (դռների փակում, արագ արձագանքման խմբի կանչ և այլն):

Հեռուստահսկման համակարգերը բավականաչափ կրճատում են աշխատածախսը, որը անհրաժեշտ է ծավալուն saygaօբյեկտների անվտանգության ապահովման համար: Այն թույլ է տալիս կանխել տարբեր ոտնձգությունները և այլ վտանգներ` սկսած անօրինական միջամտության օբյեկտների տարածք, ընդհուպ ինքնասպասարկվող խանութում գողության, մինչդեռ բազմաթիվ կետերի դիտումը հեռուստահսկման միջոցով կարող է իրականացնել մեկ մարդ:
Հեռուստահսկման համակարգի հիմնական ֆունկցիան է` կատարել տարածքի որոշակի հատվածների հեռուստամոնիթորինգ և ներկայացնել տվյալ տեսանելի տեղեկատվությունը անվտանգության ծառայության օպերատորին այն տեսքով, որը հարմար է ընկալման, հետագա մշակման և պահման համար:
Քանի որ, անվտանգության ապահովման տեխնիկական միջոցների համակարգում,  հեռուստահսկման հիմնական խնդիրը` անօրինական միջամտության կանխումն է հսկվող օբյեկտի ներսում, այդ համակարգի տեղադրման հիմնական կետերն են` մուտքի դարպասները, տարածքի պարագիծը, դռները նաև շինությանը մոտեցող ճանապարհները և հարակից տարածքը:
Շինության ներսում տեսախցիկների ուշադրությունը ֆիքսվում է ներսի դռների, աստիճանների և վերելակի տարածքի, տեխնիկական սենյակների մուտքերի վրա: Կախված անվտանգության յուրահատուկ խնդիրների լուծման անհրաժեշտությունից (օրինակ` առևտրի կենտրոնում կամ գրասենյակային տարածքում)` տեսախցիկները կարող են ֆիքսվել առավել կարևոր գոտիներում` հաճախորդների ընդունման կետում կամ գնումներ կատարելու վայրում: Բացի դրանից հեռուստահսկման արդյունքում ստացված տեղեկատվությունը հանդիսանում է կարևորագույն հիմք ծառայողական քննության անցկացման, իսկ որոշակի դեպքերում` ուղղակի եզակի ստույգ, անվիճելի և անկախ ապացույց: Հեռուստահսկման համակարգի վահանակի միջոցով հնարավոր է իրականացնել պահպանվող տարածքի ապահով հսկում: Շնորհիվ ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների, անվտանգության ծառայության օպերատորը կարող է ընդունել տեղեկատվությունը բոլոր տեսախցիկներից, ղեկավարել տեսախցիկների գործողությունները իրական ժամանակում (շրջել, մոտիկացնել պատկերը), ավտոմատ ֆիքսել ստացված տեսանելի տեղեկատվությունը համակարգչի կոշտ սկավարակի վրա:
Մի խոսքով հեռուստահսկման համակարգը հանդիսանում է տեղեկատվության ապահովման հիմնական միջոցներից` անվտանգության ծառայության օպերատիվ աշխատանքում: ՄՊՁ մասնագետների հեռուստահսկման համակարգի տեղադրման, օգտագործման և շահագործման պրակտիկան ապացուցում է նշված տեխնիկական միջոցների կիրառման հարմարավետությունը և արդյունավետությունը տարբեր տեսակի օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանության համար:

Վերջապես մուտք/ելքի հսկման համակարգերը թույլ են տալիս ամբողջությամբ բացառել այն անձանց ներթափանցումը տարածք, որոնք իրավունք չունեն այնտեղ գտնվելու: Բացի դրանից, այդ համակարգերը հնարավորություն են տալիսsayga տարանջատել աշխատակիցների և այցելուների մուտքը շինության այս կամ այն տարածք:

Մուտք/ելքի ժամանակակից համակարգերը շատ դժվար է խաբել, իսկ ցանկացած ոտնձգության փորձ կհանգեցնի ահազանգի և անվտանգության ծառայության անհապաղ միջամտության:
Տվյալ համակարգը ներկայացնում է իրենից ծրագրա-տեխնիկական միջոցների համալիր` սահմանափակելով որոշակի անձանց հնարավորությունը մուտք գործելու պահպանվող օբյեկտի որոշակի տարածքներ` կախված գաղտնիության աստիճանից: Անձանց տարանջատումը հիմնականում կազմակերպվում է նրանց անձնական էլեկտրա-մագնիսական բանալի տալու միջոցով, որը ծառայում է կոդ համակարգին դիմելու ժամանակ` տվյալ անձի ճանաչման համար:
Մուտք/ելքի հսկման համակարգը ունի մի շարք առավելություններ, որոնք դարձնում են իրեն անգերազանցելի օգնական saygaանվտանգության ծառայության համար: Առաջին հերթին, մուտք/ելքի հսկման համակարգը հուսալի, շուրջօրյա և անմիջական խոչնդոտ է հանդիսանում անձանց համար ներթափանցելու շինության այն տարածք որտեղ իրենք իրավունք չունեն գտնվելու: Դա վերաբերվում է ինչպես տվյալ ընկերության այցելուներին այնպես էլ աշխատակիցներին: Այդ ձևով հնարավոր է արդյունավետ ապահովել հիմնարկի տեղեկատվական և ձեռնարկատիրական անվտանգությունը, առավելապես խուսափել արդյունաբերական լրտեսությունից և բացառել ընկերության աշխատակիցների կողմից տեխնիկական միջոցների անօրինական օգտագործումը, բավականաչափ դժվարեցնել մրցակիցներին իրականացնել գործակալական գործունեություն ընկերության աշխատակիցների միջավայրում:
Մուտք/ելքի համակարգի ինտեգրումը տեխնիկական անվտանգության միջոցների միասնական համալիր, հեռուստահսկման և պահպանա-հրդեհային ահազանգման համակարգին սովորաբար թույլ է տալիս մոտեցնել օբյեկտի անվտանգությունը մաքսիմալ հնարավոր մակարդակի, միևնույն ժամանակ փոքրացնելով անվտանգության աշխատակիցների “կենդանի ուժի” ծախսը:sayga
Իհարկե ընդհանրապես հրաժարվել մարդկային գործոնից և անվտանգության ծառայության աշխատակիցների անմիջական մասնակցությունից հնարավոր չէ: Որպես կանոն, անվտանգության աշխատակիցը իրականացնում է տարածքի մշտապես դիտում և ահազանգի ժամանակ դեպքի վայր է ուղարկվում տեխնիկական անձնակազմի աշխատակից կամ արագ արձագանքման խումբը:
Այսպես անվտանգության տեխնիկական համակարգը թույլ է տալիս արդյունավետ պահպանել խոշոր և բարդ օբյեկտներ անվտանգության աշխատակիցների համեմատաբար փոքր ուժերով:

Շնապահական ծառայություն

Պահպանական միջոցառումների արդյունավետությունը ոչ միշտ է կախված մարդուց, մեծամասամբ պահպանության տեսուչը  օգտագործում է իր աշխատանքում հատուկ միջոցներ և երբեմն ծառայողական շներ: Այդ կենդանիներին, մինչ ծառայության վերցները, դաստիարակում են հատուկ դպրոցներում մեկ տարի և ավելին, դրա համար նրանք իրավակարգի կատարյալ պահակներ են: Պահնորդական գործակալությունները օգտագործում են իրենց գործունեությունում ծառայողական շներին տարբեր ուղղություններով:
saygaԱմենապարզը` օբյեկտների պահպանությունն է ծառայողական շներով: Այն կայանում է նրանում, որ ամբողջ տարածքում կամ նրա մի հատվածում պահակություն են կատարում հատուկ վարժեցված կենդանիները,  դա կարող է լինել ռեժիմային օբյեկտ կամ մասնավոր սեփականություն, տվյալ դեպքում տարբերություն չկա: Պատվիրատուի ցանկությամբ կարող է կատարվել պարբերաբար շրջայց օբյեկտի ներսում, կամ շները ազատ տեղաշարժվում են տարածքով և անհրաժեշտության դեպքում չեզոքացնում կարգազանցին: Պահնորդական ընկերությունները սովորաբար օբյեկտի հսկման համար տրամադրում են ծառայողական շներին երկու ռեժիմով` շուրջօրյա կամ 12 ժամով: Երկրորդ տարբերակը, համապատասխանաբար, դա օբյեկտի պահպանությունն է օրվա գիշերային ժամերին, աշխատանքային ժամերի ավարտից հետո:sayga
Պահպանական ծառայություններ մատուցման ժամանակ հատուկ վարժեցված շների օգտագործման մյուս տարբերակը հանդիսանում է շրջայցը տարբեր միջոցառումների ժամանակ: Ոչ միշտ է անվտանգության նպատակներին հասնելու համար բավական միայն պահպանության տեսուչների առկայությունը, դրա համար հաճախ ծառայողական շների օգնությամբ լրացվում է պահպանական միջոցառումների համալիրը:
Կենդանիները օգտագործվում են հիմնականում չթույլատրված նյութերի և առարկաների փնտրման համար, ինչպես նաև որպես հոգեբանական գործոն կարգազանցների համար: Եթե տեսուչը չտա հրաման` շունը երբեք չի հարձակվի, դա օրենք է: Դրա համար իրենցից վախենալ պետք չի, ծառայողական շները դաստիարակված են առավել լավ քան շատ տնային կենդանիներ: Մինչդեռ միայն շների առկայությունը տալիս է անհրաժեշտ էֆեկտ, ինչպես ցույց է տալիս գործնական աշխատանքը, իրավախախտումների դեպքերը լրջորեն կրճատվում են այդպիսի միջոցառումներում:
saygaԵվ ամենապատասխանատու խնդիրը ծառայողական շների համար հանդիսանում է թմրամիջոցների և պայթուցիկ սարքերի բացահայտւմը: Պահնորդական ընկերությունները պատվերով տրամադրում են իրենց կենդանիներին փնտրելու ցանկացած տեսակի նմանատիպ նյութեր, քանի որ այդ դեպքում խոսքը գնում է ոչ թե փոքր խուլիգանության կամ գողության մասին, այլև վտանգ է սպառնում մարդկանց մեծ զանգվածի կյանքի և առողջության համար: Թմրանյութ և պայթուցիկ գտնելու ընդունակ ծառայողական շները, դա էլիտան է իրենց շարքում, իրենց արժեքավոր հմտությունները շատ շրջանառու են: Չնայած գիտնականների պնդման, առավել զգայուն սարք քան շան հոտառությունն է դեռ ստեղծված չէ:
Ոչ բոլոր գործակալությունները կարող են պարծենալ իրենց տրամադրած ծառայությունների մեջ հատուկ վարժեցրած շների առկայությամբ: Դրանց գինը հաշվարկվում է ժամավճարով և կախված է ընդհանուր աշխատանքների ցանկից:

copyright sayga

Հայաստան, Երևան, Զաքիյան 8 (+37410) 54-41-64 sayga@sayga.am

 
 

Рейтинг@Mail.ru Яндекс цитирования